«Ահա եւ վերջ, այսօր սկսում ենք»,- դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ այս հրապարակից առաջիկա ժամերին ոչ ոք չի հեռանալու եւ միայն ավելանալու են, եւ որտեղ ուզեն՝ հրապարակ են դարձնելու. «Մենք եկել ենք այստեղ առաջին հերթին կասեցնելու այս ծրագիրը: Երկու տարբերակ գոյություն ունի՝ մեկը այն, որ սպասենք մեկ շաբաթ, երկրորդը՝ այս պահին սկսում ենք այս ռեժիմի հեռացումը: Բոլորը այստեղ, բոլորը պետք է ենթարկվեն ժողովրդին, մա՛հ ռեժիմին»:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ հեղափոխությունը սկսվել է. «Նիկոլ Փաշինյան, սկսվել է, արի՛ սպասում ենք»: Նա նշեց, որ իրենք պատրաստվում են խաղաղ մեթոդով ծնկի բերել իշխանություններին:
Սեֆիլյանի ելույթից հետո Անդրիաս Ղուկասյանը ցուցումներ տվեց հավաքվածներին:
Կարդացեք նաև
Ելույթներն ավարտվեցին, քիչ անց կմեկնարկի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ