Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չընտրված դե ֆակտո իշխանությունները հայ ժողովրդին թողել են մեկ ճանապարհ՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը»

Դեկտեմբեր 01,2015 19:55

«Իշխանություններ դուք արդեն օրենքից դուրս եք»,-դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ չընտրված դե ֆակտո իշխանությունը հայ ժողովրդին թողել է մեկ ճանապարհ՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը. «Անկախ նրանից, թե ոստիկանները ինչ գործողություններ իրականացնեն, անգամ եթե ռետինե մահակներ օգտագործեն, որեւէ մեկը չկպնի այդ ոստիկանին: Յուրաքանչյուր մարդ, որը կկպնի ոստիկանին, նա սադրիչ է, ոստիկանները՝ նամանավանդ, շարքայինները մեր եղբայրներն են, մեր հարազատներն են, մեր ընկերներն են: Թույլ չտաք իշխանություններին իրենց սադրիչների միջոցով հրահրել ոստիկանություն-ժողովուրդ առճակատում»:

Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց ապօրինի հրամանները չկատարել. «Ձեր երդմանը համաձայն ծառայեք, դուք երդվել եք ծառայել ժողովրդին, ոչ երբեք չընտրված իշխանություններին, ոչ երբեք ձեր երեխաների ապագան վերցնող իշխանություններին»,- ասաց նա:

Քիչ առաջ Գարեգին Չուգասզյանը հանրահավաքի կարգադրիչներին ասաց ժողովրդին բաժանել անձրեւանոցներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031