Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։
Նախարարներ Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն անդրադարձան հրատապ միջազգային խնդիրներին և դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
ՀՀ ԱԳՆ