Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներն ազատ են արձակվել

Դեկտեմբեր 01,2015 19:35

Րոպեներ առաջ Գևորգ Սաֆարյանը զանգահարել է Օմբուդսմենի թեժ գծին և տեղեկացրել, որ ներկա պահին ինքը և մյուս 2 բերման ենթարկվածները բաց են թողնվել ոստիկանության բաժնից:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը Օմբուդսմենի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ եթե բերման ենթարկված ակտիվիստների մոտ վտանգավոր իրեր չհայտնաբերվեն, ապա նրանց շուտով բաց կթողնեն` առանց որևէ պատասխանատվության ենթարկելու:

Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում:

Այնուհետև Կարո Եղնուկյանը նույնպես զանգահարել է թեժ գծին և տեղեկացրել մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին, ևս ոստիկանություն տանելու մասին:

Ներկա պահին Օմբուդսմենի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում, որտեղ առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 2 քաղաքացու հետ, ինչպես նաև հենց բաժնում տեղեկացել ևս մեկ ակտիվիստի` Սմբատ Բարսեղյանի, բերման ենթարկվելու մասին, ում ևս տեսակցել են:

Այժմ Օմբուդսմենի ներկայացուցիչների մեկ այլ խումբ գտնվում է Ազատության հրապարակում և հետևում հավաքի ընթացքին:

Օմբուդսմենի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031