Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես երբեք չեմ հավատա, որ նրանք մեր ժողովրդի հանդեպ ինչ-որ ահաբեկչություն կազմակերպել եւ մասնակցել են»

Դեկտեմբեր 01,2015 19:30

«Նոր Հայաստանի» հետ կապելը նպատակ ուներ այս գործողություններին խոչընդոտելու»,- դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 25-ի գործողություններին:

Նա նշեց, որ զարմացնում է ոստիկանապետի ագրեսիվությունը, թե ինչու իրեն չեն հավատում: Իսկ համեմատությունները հոկտեմբերի 27-ի հետ, ըստ նրա, անուղղակի մեղադրանք էր այդ ժամանակ գործող ԱԱԾ-ին եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանին:

«Եթե հետեւենք հրապարակումներին՝ նշանակում է այդ խմբի թիրախներ են եղել իշխանավորները եւ իշխանությունը: Այդպիսի խմբեր եղել են, եւ դեռ կլինեն, քանի որ դեռ հանրապետությունում իրենց ասած գաղջ մթնոլորտն է: Այդ խմբի չորս անդամները իմ ծննդավայրից են, իրենց ծնողներին ճանաչում եմ, անձամբ ճանաչում եմ Խաչիկ Ավետիսյանին, վստահ եմ, որ երկրին մեջքից խփողներից չեն: Ես երբեք չեմ հավատա, որ նրանք մեր ժողովրդի հանդեպ ինչ-որ ահաբեկչություն կազմակերպել եւ մասնակցել են»,- ասաց նա:

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում ելքն այն է, որ իշխանությունը հեռանա:

Քիչ առաջ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ բերման ենթարկված Գեւորգ Սաֆարյանին եւ մյուս ցուցարարին ազատ են արձակել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031