«Մենք այսօր պիտի կարողանանք մատուցենք մեր ժողովրդին եւ ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր կարողությունը պաշտպանել իր իրավունքները»,- դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ընթացքում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ իրենք լինելու են խաղաղ, բայց գործելու են ազատ եւ իրացնելու են իրենց բոլոր իրավունքները: Նա ոստիկանությանը զգուշացրեց, եթե նրանք ձերբակալեն մարդկանց, ապա խնդիրներ կունենան, քանի որ ներկաներից շատերը «Ժառանգություն» կուսակցության վստահված անձինք են:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այսօր ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի ելնի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ