Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի վերացնի մեքենաների տեխզննման պահանջը

Դեկտեմբեր 01,2015 18:55

Անձնական օգտագործման մարդատար մեքենաների պարտադիր տեխնիկական զննման պահանջը վերացնելու մասին ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի առաջարկը կառավարությունը մերժում է:

Կառավարությունը դեկտեմբերի 3-ին Հովհաննես Մարգարյանի՝ «Ճանապարհային երթեւեկու­թյան անվտանգության ապահովման մասին» օրեն­քում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին բացասական եզրակացություն կտա:

Տեխզննման վերացման առաջարկով օրենքի նախագծի անհրաժեշտությունը պատգամավորը հիմնավորվել է, այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորման պայմաններում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը տեխ­­նիկական զննության կտրոններ ստանում են առանց տրանսպորտային միջոցների իրական զննության, այսինքն՝ վարորդները վճարում են ոչ թե ծառայության, այլ թղթի համար: Ըստ հիմնավորման, այդ նկա­տառումով, ինչպես նաեւ հաշվի առնելով հարեւան Վրաստանի փորձը, նախագծով առա­ջարկ­վում է անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտա­դիր տեխնիկական զննության պահանջը հանել:

Իսկ կառավարությունն էլ իր մերժումը հիմնավորում է այն հանգամանքով, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, կահավորումը պետք է համապատասխանեն օրենքի պահանջներն:

Ըստ կառավարության, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 14-րդ հոդվածից հետեւում է, որ տրանսպորտային միջոցների տեխնիկապես սարքին վիճակում շահագործելը համարվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը, հետեւաբար՝ անձնա­կան օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պահանջը հա­նելը կարող է հանգեցնել ճանապարհային երթեւեկության վթարների թվաքանակի աճի: Ուս­տի, անհրաժեշտ է ոչ թե հանել պարտադիր տեխնիկական զննության պահանջը, այլ մշակել մե­խանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացումը՝ սահմանելով դրա նկատմամբ իրական հսկողու­թյուն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031