Վրաստանի իշխանության ներկայացուցիչները նշում են Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Նրանք նաեւ հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի ներմուծումները սահմանափակելու վերաբերյալ որոշումը կայացնելու հետո, Վրաստանի հետ բանակցություններ չեն եղել: Այս տեղեկությունը հաղորդել է «Ria»-ն:
Հիշեցնենք, որ երեկ «Ռոսսելխոնադզորի» պաշտոնական ներկայացուցիչ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ Թուրքիայից ներկվող մրգերի եւ բանջարեղենի փոխարեն Ռուսաստանն ակնկալում է Վրաստանից եւ Հայաստանի ներկրել: Նա հավելել էր, որ Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան այսօր հայտարարել է, թե չի կարծում, որ ինչ-որ մեկն ուրախանում է Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրման համար. «Նրանք երկու մեծ երկրներ են այս տարածաշրջանում եւ շատ կարեւոր է, որ նրանց միջեւ լավ հարաբերություններ լինեն ու ես հավատում եմ, որ միջազգային հանրությունը կանի ամեն ինչ, որպեսզի կարգավորվի այս հակամարտությունը: Վրացական կողմը բանակցություններ ոչ ոքի հետ արտահանման ծավալների վերանայման վերաբերյալ բանակցություններ չի վարել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ