«Էրեբունի-Պլազա» հոթելի կոնգրես սրահում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հերթական անդամագրումը։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցական անդամատոմսեր հանձնեց Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդի համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչների։
ԲՀԿ-ին անդամագրվողների զգալի մասը երիտասարդներ են, ուսանողներ, մտավորականներ։ ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ առաջիկա օրերին ԲՀԿ-ում կստեղծվի մշտական հիմունքներով գործող հանձնաժողով, որը զբաղվելու է Հայաստանում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների խնդիրներով։ Հանձնաժողովը կղեկավարի «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին, ով եւս ԲՀԿ անդամատոմս ստացավ։
Առաջիկայում ԲՀԿ-ի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովը կհրավիրի իր անդրանիկ նիստը։
ԲՀԿ մամուլի ծառայություն