Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանին եւ մեկ այլ ցուցարարի բերման ենթարկեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2015 18:13

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպել: Մինչ հանրահավաքի սկսելը՝  ոստիկանները բերման ենթարկեցին Գեւորգ Սաֆարյանին եւ մեկ այլ ցուցարարի:

Ցուցարարները` տեսնելով կատարվածը, մոտեցան ոստիկաններին եւ պահանջեցին բացատրել, թե ինչո՞ւ են բերման ենթարկում Գեւորգ Սաֆարյանին եւ ի՞նչ է կատարվում:

Լարված իրավիճակ սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Վալերի Օսիպյանը եւ Գեւորգ Սաֆարյանն այժմ բաժնում են. Ազատության հրապարակ մտնելիս ոստիկանները նրա վրա տարօրինակ բան են  նկատել, սակայն, նա ցույց չի տվել, թե դա ինչ է, իսկ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեց` մոտ 30 րոպեից պարզ կլինի, թե դա ինչ էր:

Լարված իրավիճակը հանդարտվել է, քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ կատարվածը չի խանգարելու հանրահավաքին. այն տեղի է ունենալու ինչպես ծրագրավորված է:

Մանրամասները` տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031