Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի ապացուցի Թուրքիայի եւ «Իսլամական պետության» կապը. BBC

Դեկտեմբեր 01,2015 18:03

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իր երկիրը չի հրապարակի Թուրքիայի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջեւ նավթի վաճառքի մասին ապացույցներ. հաղորդում է «BBC»-ն:

«Կարեւորը նման տեղեկատվություն ունենալն ու աշխատանքում օգտագործելն է, որը հիմնականում կենտրոնացած է ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ՝ ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այս տեղեկատվությունն օգտագործվելու է ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե հայտնվեն ապացույցներ, որ Թուրքիան նավթ է գնում Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից:

«Եթե դա ապացուցվի, մեր ազգային արժանապատվությունը կպահանջի, որ ես հրաժարական տամ»,- ասել է Էրդողանը:

Պեսկովը նաեւ մեկնաբանել է Ահմեդ Դավութօղլուի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական կապի ուղիներ ստեղծելու առաջարկը, որն ուղղած կլինի օդում միջադեպերի խուսափելուն: «Մեր զիվորականների միջեւ ռազմական կապեր եղել են եւ դրանք միտված են եղել այսպիսի ողբերգությունները կանխարգելելուն: Այս ուղիները չեն աշխատել եւ ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշել է Պեսկովը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031