Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանին նվիրված փառատոն Կարլսռուհե քաղաքում

Դեկտեմբեր 01,2015 18:01

Նոյեմբերի 21-29-ը ԳԴՀ Կարլսռուհե քաղաքի «Badisches Staatstheater» պետական թատրոնում անցկացվեց «Անմոռուկ» խորագրով փառատոնը՝ նվիրված Հայաստանի պատմությանն ու ներկային:

Փառատոնի շրջանակներում կայացավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» վեպի մոտիվներով «Մուսա լեռան մանուկները» ներկայացման պրեմիերան` բեմադրված Կարլսռուհեի պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Յան Լինդերսի կողմից: Նշված ներկայացումը մինչև 2016 թվականի ապրիլ ամիսը բեմադրվելու է Գերմանիայի տարբեր թատերական բեմերում:

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ընթերցանությունը, ինչպես նաև գերմանա-հայկական ընկերակցության կողմից պատրաստված «Աղետ» խորագրով փաստագրական ցուցահանդեսը:

Նոյեմբերի 29-ին կայացած փառատոնի փակման գալա-միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուպը։

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասային կառավարության և Կարլսռուհեի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031