«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպել: Այժմ Ազատության հրապարակում ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Հրապարակ մուտքերը հսկում են ոստիկանները:
Քիչ առաջ, երբ «Առավոտի» լրագրողը ցանկանում էր մուտք գործել Ազատության հրապարակ` ոստիկանները ցանկացան ստուգել պայուսակը: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, ոստիկանները պատասխանեցին, որ կարգն է այդպիսին: Երբ նրանց տեղեկացրեցինք, որ լրագրող ենք՝ նրանք խնդրեցին ցույց տալ լրագրողի վկայականը, այն տեսնելուց հետո նոր միայն թողեցին ներս մտնել Ազատության հրապարակ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ