«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, թե ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին:
Հայտնում ենք, որ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում։ Երթևեկությունը հանրապետության ճանապարհներին կատարվում է սովորական ռեժիմով, ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները։
Կոչ ենք անում անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չգցել քաղաքացիներին և անվստահության մթնոլորտ չստեղծել։
ՀՀ ոստիկանություն
«Երթևեկությունը հանրապետության ճանապարհներին կատարվում է սովորական ռեժիմով»
ճիշտ է որ սովորական ռեժիմով արդէն դժուար է մարդավարի փոխադրական միջոցներ գտնել Հայաստանում
(բացի՝ Երեւանի Կենդրոնի թաքսիներից – այդ ալ, օրէն կամ ժամէն կախում ունի… – )