«Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մոտ 3 ժամ է՝ իրենք միկրոավտոբուս են փնտրում մայրաքաղաք հասնելու ու «Նոր Հայաստան» փրկության ճակատի բողոքի ակցիային մասնակցելու համար, սակայն Գյումրիի բոլոր միկրոավտոբուսների վարորդները ձայն ձայնի տված հրաժարվում են իրենց տեղափոխել:
«Ուր գնում, դիմում ես, հրաժարվում են, հնար չկա, մարդիկ վախեցած են. արդեն որերորդ վարորդին եմ դիմել: Գիտեք, որ այսօր ժամը 14.00-ին շարժվելու էինք Գյումրու «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցու դիմացից, բայց միկրոավտոբուսի վարորդը եկավ, գալն ու փախնելը մեկ եղավ: Մարդուն ահաբեկել են, միայն ասում էր, որ ներողամիտ լինենք իր նկատմամբ, չի կարող մեզ տանել: Հիմա եկել ենք մեր գրասենյակ, մտածում ենք ինչո՞վ գնանք, 22 հոգի ենք, երեւի տաքսիներ վարձենք: Ես այս պահին ձեր հետ խոսում եմ ու գրասենյակի պատուհանից տեսնում, որ ԱԱԾ-ն մեզ հետեւում է»,- ասաց Արամ Հակոբյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ոտով գացէք, ակաս
բարի երթ