Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո նոյեմբերի 29-ին Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիայի համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգին ներկա էին Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վարշավայում հավատարմագրված դեսպաններ, արվեստի, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Ն.Ռիմսկի-Կրոսակովի, Պ.Չայկովսկու ստեղծագործությունները:
ՀՀ ԱԳՆ