ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ ահազանգ ստացավ այն մասին, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով Վանաձորից Երևան մեկնող քաղաքացիները մնացել են կեսճանապարհին, քանի որ քաղաքացիների պնդմամբ, նրանց տեղափոխող 3 մեքենաներից երկուսի վարորդներին արգելել են շարժվել դեպի Երևան, թույլ չտալով դուրս գալ Վանաձորից և սպառնացել են զրկել վարորդական լիցենզիաներից:
Հավելենք, որ երեք մեքենաներից մեկը ընդհանրապես հրաժարվել է տեղափոխել քաղաքացիներին՝ տեսնելով ստեղծված իրավիճակը: Մեզ հայտնեցին նաև, որ ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից տրամադրված անվճար ավտոբուսների համար ևս արհեստական խոչընդոտներ են ստեղծվել Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ մոտ մեկ ժամ թույլ չտալով առաջ շարժվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ