Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ցավում եմ, որ ՀՀ առաջին նախագահի հայտարարություններն այլևս հանրությանը չեն հետաքրքրում»

Դեկտեմբեր 01,2015 17:07

«Ցավալիորեն պետք է ասեմ, որ իմ կողմից հարգված առաջին նախագահը հասել է մի մակարդակի, որի հայտարարություններն արդեն հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխություններ. սպասվող հանրաքվե» թեմայով քննարկմանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին` այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա այս առիթով մեջբերեց «խոսքը ուժ է, որը կրկնվելու դեպքում սպառվելու հատկություն ունի» դարձվածը ու նշեց. «Ցավում եմ, որ իմ երկրի առաջին նախագահի հարցազրույցներն այնքան են կրկնվել, որ նրա հայտարարություններն այլևս հանրային մեծ ուշադրության չեն արժանանում: Դա գուցե նրա ոչ սկզբունքային գործունեության արդյունքն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031