Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրվում է լրացուցիչ կրթության նոր համակարգ    

Դեկտեմբեր 01,2015 16:28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը ներկայացրել է կառավարության կողմից վերջերս ընդունված «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը» և «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» որոշումները: Ոլորտը կարգավորող նշված երկու որոշումներն ընդունվել են` հաշվի առնելով միջազգային փորձը և վերջին տարիներին կատարված աշխատաշուկայի ուսումնասիրությունները: Նոր հաստատված իրավական ակտերն ապահովում են ոչ միայն միջազգային չափանիշների տեղայնացումը, այլև իրավական տեսանկյունից կարգավորվում են լրացուցիչ կրթության համակարգը՝ հնարավորություն տալով գործող կազմակերպություններին վերանայել և բարելավել իրենց կողմից տրամադրվող ծառայությունների որակը՝ ստանալով համապատասխան խորհրդատվություն և ծրագրերի փորձաքննություն:

Հիմնվում է նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս գնահատել և ճանաչել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները՝ անձին տալով հնարավորություն պետության կողմից ճանաչելու իր գիտելիքները և կարողությունները, որը նա ձեռք է բերել կրթության տարբեր ձևերով (լրացուցիչ կրթության կամ ինֆորմալ ուսումնառության միջոցով): Իբրև նոր իրավական ակտերից բխող քայլ՝ արդեն ՀՀ ԿԳՆ-ի կողմից մրցութային կարգով ընտրվել է համակարգող կազմակերպություն`Ուսուցման ազգային հիմնադրամը, որի առջև խնդիր է դրված ապահովել ուսուցման ազգային ռեեստրի ստեղծումը, ինչպես նաև մշակել հստակ չափանիշներ՝ լրացուցիչ կրթություն ապահովող կազմակերպությունների և ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթացի համար: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև նոր կարգերից բխող հետագա գործողություններին առնչվող մի շարք հարցերի:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031