Լրահոս
Օրվա լրահոսը

Թայսոն Ֆյուրի. «Կլիչկոյի թիմն ուզում էր «գլխիս սարքել»

Դեկտեմբեր 01,2015 16:26

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, որ շաբաթ օրը Դյուսելդորֆում կայացած մենամարտում գերծանր քաշային կարգի IBF, IBO, WBO եւ WBA գոտիները վերցրեց  ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից, աշխարհի նախկին չեմպիոնին մեղադրել է դոպինգային խարդավանքների մեջ:

«Շատ վստահելի աղբյուրներից ես ինֆորմացիա ունեի, թե պետք չէ հանդերձարանում որեւէ բանի դիպչել, որովհետեւ Կլիչկոյի թիմը կարող է փորձել իմ օրգանիզմ դոպինգի ներթափանցում կազմակերպել: Նրանք կարող էին «գլխիս սարքել», որպեսզի դոպինգ թեստը ձախողեմ: Նրանք խաբեբա են եւ այդ գործում շատ վարպետ են: Նրանք ցանկանում էին տարբեր մեթոդներով ինձ վրա ճնշում գործադրել, ինչպես արել են նախորդ բռնցքամարտիկներից շատերի հետ: Բայց չստացվեց:

Ռեվանշ մրցամա՞րտ: Չեմ կարծում, թե Կլիչկոն ավելիին կարող էր հասնել: Նա կվերլուծի մենամարտը եւ կհասկանա: Չէ՞ որ նա խելացի է: Իսկ եթե մտքով անցնի, թե շանս ունի, եկեք անենք դա», – հայտարարել է աշխարհի նոր չեմպիոնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ eurosport-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031