«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ։
Հայտարարության իսկությունը պարզելու նպատակով, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն այցելել են նշված գրասենյակ՝ Կապան քաղաքի Չարենցի 2 շենքի 16 բնակարան, որտեղ «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու Ս. Հայրապետյանն իր բացատրությամբ նշել է, որ իրենց գրասենյակ ոչ ոք ապօրինի մուտք չի գործել, և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություն իրենց գրասենյակից ոչ ոք չի արել։
ՀՀ ոստիկանություն