Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց թրաֆիքինգին նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի դատավճիռը: Այսպիսով՝ Հերիքնազ Խաչատրյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանի քույրը՝ Բավական Խաչատրյանը, ևս կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ է մեղադրվում: Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը: Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Նյութի մանրամասները կարդացեք armlur.am -ի կայքում