Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում միկրոավտոբուսի վարորդին ահաբեկել են. նա հրաժարվել է մայրաքաղաք տեղափոխել միտինգավորներին

Դեկտեմբեր 01,2015 15:31

«Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը (լուսանկարում) հենց նոր Aravot.am-ին տեղեկացրեց, որ միկրոավտոբուսի վարորդը, որը նախնական պայմանավորվածության համաձայն՝ ժամը 14.00-ին Գյումրիից Երեւան էր տեղափոխելու «Նոր Հայաստան» ճակատի բողոքի ակցիային մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին, իրենց՝ թվով 22 հոգու, թողել է Գյումրու կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում գտնող «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցու դիմաց՝ հրաժարվելով ու վախենալով նրանց տեղափոխել մայրաքաղաք:

Արամ Հակոբյանն այս պահին փորձում է այլ մեքենա փնտրել: «Վարորդը տարեց մարդ է: Նա պարտաճանաչորեն ճիշտ ժամին եկել էր, բայց գալն ու փախնելը մեկ եղավ, ասում է՝ ուզում ես Ռոստով քշեմ, ուզում ես Թբիլիսի ու Կրասնոդար քշեմ, բայց ոչ Երեւան, ցավդ տանեմ, ներող կլինես: Փաստորեն եկել, գտել են, թե ով է վարորդը ու ահաբեկել են խեղճ մարդուն»,-ասաց Արամ Հակոբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ահաբեկել» են…

    կարգ մը բառերի իսկական իմաստը եթէ օր մը հասկանան ոմանք,
    թերեւս կարելի կը դառնայ անոնց հետ խօսիլ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031