Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Օմբուդսմենը շաբաթը մեկ մի հաղորդագրություն կարող է տարածել՝ իր աշխատանքը վերածելով սերիալի»

Դեկտեմբեր 01,2015 14:26

«Երբ օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն ցույց տվեցի նրան, որպեսզի դառնա հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ գործունեության մեջ փիարն սկսել է հաղթել բովանդակությանը: Եթե օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում, որ մենք կարիքավոր դպրոցներ ունենք, ցավում եմ, որովհետև այս երկրի քաղաքացի լինելով՝ նա պարտավոր էր դա իմանալ ի սկզբանե. անպայման չէ օմբուդսմեն լինես, որ իմանաս՝ քո դպրոցներում պրոբլեմ կա»,- ասում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երեկվա հաղորդագրությանը՝  կապված Կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի կարիքների հետ:

«Իհարկե, դպրոցը ԿԳՆ-ի ենթակայության տակ է, և այդ ամենը մենք առանց նրա շոուների էլ գիտենք: Երևի կոմպլեքսավորված է մնացել ԱԺ վերջին քննարկումներից հետո, բայց ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել խարխլված հեղինակությունը: Ինչևէ, եթե օմբուդսմենի գրասենյակը հարցին մասնագիտորեն մոտենար, կհասկանար, որ ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն՝ Քաղաքաշինության նախարարություն»,- ասում է Արմեն Աշոտյանը և ընդգծում. «Եթե օմբուդսմենի գրասենյակի համար մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բոլոր խնդիրները համարվում են լուծված, և մնացել են դպրոցների շենքերի հարցերը, ապա կարող եմ նրան տալ այն դպրոցների ցանկը (մոտ 300 դպրոց), որոնք հիմնանորոգման ու այլ կարիքներ ունեն, և շաբաթը մեկ մի հաղորդագրություն կարող է տարածել՝ իր աշխատանքը վերածելով սերիալի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս says:

    //Երբ օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն ցույց տվեցի նրան, որպեսզի դառնա հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն // – Ուշադիր կարդալով այս արտահայտությունը կարելի է գաղափար կազմել հայ չինովնիկի տիպական ինքնափքվածության մասին: Հետաքրքիր է, մարդիկ երբեւէ մտածում են թե իրենք ինչի որ մասին կարող են նմանվել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031