Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպառնալիքներ՝ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողների նկատմամբ

Դեկտեմբեր 01,2015 14:05

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Դավիթ Հարությունյան) Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նիստին այսօր չէին ներկայացել պաշտպան Հովիկ Արսենյանը, ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը և պաշտպան Ազատ Շահբազյանը: Նրա փոխարեն նիստին ներկայացել էր պաշտպան Հովհաննես Սարգսյանը:

Haykaz_Barsegyan_3

Նախագահող դատավորը հայտարարեց, թե նպատակահարմար չէ նիստը շարունակել պաշտպանի և ամբաստանյալի բացակայությամբ: Նշենք, որ պաշտպան Հովիկ Արսենյանն ու ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանն արդեն երկրորդ նիստին է չեն ներկայանում, սակայն դատարանը հայտարարեց, որ Վարազդատ Սաֆարյանի հրամանատարությունը պատշաճ ծանուցված է եղել:

Դատարանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին քննարկվելու է պաշտպանի և ամբաստանյալի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը: Դատարանը նաև տեղեկացրեց, թե դատարանին է ներկայացվել Հայկազ Բարսեղյանի հոր՝ Արկադի Բարսեղյանի դիմում-բողոքն այն մասին, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ են կիրառվում ամբաստանյալների կողմից:

Haykaz_Barsegyan_1

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գագիկ Գալիկյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ դիմում-բողոքից, տեղեկանալու և մանրամասներին ծանոթանալու դեպքում կհայտնի դատարանին:

Կողմերը չմերժեցին նիստը հետաձգելու՝ դատավորի առաջարկը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031