ԱԺ էթիկայի հանձնաժողովը քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի «գործով»:
Առաքել Մովսիսյանը, հիշեցնենք, սպառնացել էր «գլխատել եւ բռնաբարել» նրանց, ովքեր կհամարձակվեն թթու խոսք ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրանի Օհանյանի եւ նրա ընտանիքի հասցեին:
ԱԺ էթիկայի հանձնաժողովը միաձայն որոշեց, որ նման հայտարարությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորը խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքը եւ դրսեւորել է պատգամավորին ոչ վայել պահվածք: Այդ մասին, Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նիստին ներկա չէր միայն ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/www.shamshyan.com