Ֆինանսիստ Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը քննադատել է իրենց ՀԿ-ն «անցանկալի կազմակերպությունների» ցանկ մտցնելու Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը: Այս տեղեկությունը հաղորդել է «BBC»-ն:
Հիմնադրամի հաղորդագրությունում նշվում է, որ Սորոսի կողմից հիմնադրված ՀԿ-ներն արդեն քառորդ դար է՝ նպաստել են Ռուսաստանում օրենքի ինստիտուտի ամրապնդմանը եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:
«1987 թվականից սկսած մեր հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունում աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ մարդկանց եւ կազմակերպությունների, այդ թվում՝ գիտության, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Այսպես. մեր հիմնադրամը ֆինանսավորել է ամբողջ երկրում 33 համալսարաններում ինտերնետ-կենտրոնների ցանցի ստեղծմանը, օգնել է ռուս ուսանողներին եւ գիտնականներին ճանապարհորդել ու սովորել արտասահմանում, աջակցել է վաղ տարիքում ուսուցման ծրագրերին եւ ստեղծել է ժամանակակից արվեստի կենտրոնների ցանց, որոնք մինչ հիմա էլ գործում են»,- նշված է հաղորդագրությունում:
Ֆինանսիստ Ջորջ Սորոսն էլ Ռուսաստանի դատախազության որոշումը «ժամանակավոր շեղում» է որակել: «Ռուս ժողովրդի ձգտումները, լավ ապագայի մասին նրանց հույսերը չեն կարող ճնշվել: Նման փորձերը վերջնական արդյունքում հաջողություն չեն ունենա»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, Դաշնային խորհրդի դիմումի հիման վրա, այդ երկրի «հայրենասիրական ստոպ-ցանկում» է ներառել «Բաց հասարակություն» հիմնադրամը եւ «Բաց հասարակության աջակցության հիմնադրամ» ինստիտուտը: h
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ