Նոյեմբերի 23-ին Իտալիայի Տոռիտե դի Սիենայի համայնքային իշխանության կազմակերպմամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության, Տոսկանային նահանգային իշխանության և Սանտ Էդիջիոյի համայնքի հովանավորությամբ «Տեատրո դելլի Օսկուրիում», որը Իտալիայի ամենահին ակադեմիաներից մեկն է, կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հրատարակված «Հայերի նահատակությունը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է հանրային դիվանագիտության մեջ մեծ ավանդ ունեցող Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն:
Գրքի շնորհանդեսին ելույթներ ունեցան Տոսկանայի նահանգային խորհրդի նախագահ Էուջենիո Ջիանին և փոխնախագահ Մոնիկա Բարնին, Սիենայի արքեպիսկոպոս Մոնսինյոր Ստեֆանո Մանետին և Տոռիտա դի Սիենայի համայնքապետ Ջիակոմո Գրացին:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Պերուջիայի օտարերկրացիների համալսարանի պրոֆեսոր Ֆեդերիկա Գուացինին և գրքի հեղինակ Մարկո Իմպալիացցոն բանախոսեցին Հայոց ցեղասպանության, թուրքական ժխտողականության և մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման թեմաների շուրջ:
ՀՀ ԱԳՆ