Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը նոյեմբերի 30-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել տեղի <<Ավետիս Նազարբեկ>> մասնաճյուղի անդամների, համակիրների հետ: Սահմանադրական բարեփոխումների առաջիկա հանրաքվեի հետ կապված ՍԴՀԿ-ն կարծում է, որ համակարգային փոփոխությունները սկսում են երկրի կառավարման համակարգի փոփոխությամբ:
<<Այո՛, այս Սահմանադրությունը մեզ չի արթնացնելու ավելի լավ, ավելի արդար Հայաստանում: Սա փաստ է: Բայց միևնույն ժամանակ փաստ է, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեզ տեսական հնարավորություն է տալիս համակարգային փոփոխություններ իրականացնել, հնարավորություն, որ այս կառավարման տրամաբանության օրոք էվոլուցիոն ճանապարհով հնարավոր չէ>>,-իր խոսքում նշել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: