«Ոչ»-ի ճակատր պնդում է, որ հանրաքվեի օրը պետք է վերահսկողություն իրականացնել բոլոր տեղամասերում, եւ հաղթանակն ապահովված է, որովհետեւ այդ դեպքում իշխանությունները չեն կարողանա անցկացնել իրենց «այո»-ն։ Սա նույնպես, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Որովհետեւ խնդիրն այն չէ՝ ընդդիմությունը կարո՞ղ է վերահսկել հանրաքվեի ընթացքը բոլոր տեղամասերում, թե ոչ։
Խնդիրն այն է, որ իշխանություններն իրենց առջեւ կեղծիքները «թաքուն» իրականացնելու հարց չեն դրել (հնարավոր չէ մի քանի հարյուր հազար մարդու վախեցնել կամ կաշառք բաժանել եւ դա թաքուն պահել): Նրանք թքած ունեն՝ թաքուն կարվեն կեղծիքները, թե՞ բացահայտ, ընդդիմությունը կոնկրետ փաստեր կունենա՞, թե՞ չի ունենա եւ այլն։
Նրանց միայն մի հարց է հետաքրքրում՝ ի վիճակի կլինի՞ ընդդիմությունը կեղծիքների «պաշտոնական հրապարակումից» հետո հարյուր հազարավոր մարդկանց դուրս բերել փողոց, թե՞ ի վիճակի չի լինի։ Այսինքն՝ «ամեն ինչ որոշվելու է դեկտեմբերի 6-ին» պնդումն ինքնին սխալ է։ Որովհետեւ իրականում ամեն ինչ դեկտեմբերի 6-ից հետո է սկսվելու (եթե սկսվի), իսկ կոնկրետ դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիքը «կակռազ» այսօրվանից հայտնի է։
Իսկ ահա իշխանությունները մի գլուխ հենց միայն դա են պնդում՝ «ամեն ինչ որոշվելու է դեկտեմբերի 6-ին, եկեք, քվեարկեք ու գնացեք տուն, մնացածի հետ գործ չունեք»։ Իյա, իրո՞ք:
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում