Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարվա լավագույն գիրք է ճանաչվել Ռաֆայել Սահակյանի «Խնկաբույր աղոթքներ» ժողովածուն

Դեկտեմբեր 01,2015 11:59

Կայացել է «Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ» շնորհող հանձնաժողովի 2015 թվականի ամփոփիչ նիստը: Տարվա լավագույն գիրք է ճանաչվել Ռաֆայել Սահակյանի «Խնկաբույր աղոթքներ» բանաստեղծությունների ժողովածուն:

Հիշեցնենք, որ «Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ» շնորհվում է ամեն տարի պոեզիայի, արձակի և հրապարակախոսության բնագավառներում գրական նոր ձեռքբերումների և ժամանակակից գրականության մեջ ակնառու ավանդ ներդնելու համար:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանե says:

    Տեղից վեր կացողը մրցանակ է տալիս անհայտ անուններով ու կասկածելի որակներով գրքի տերերին:

    • Նարեկ says:

      Իսկ տեղից վեր կացողը անհեթեթ մեկնաբանություններ է գրում: Եթե չեք ճանաչում Ռաֆայել Սահակյանին, նրա գրականությանը ծանոթ չեք, ապա անհեթեթ կարծիքներ մի հայտնեք: Իսկ <> ստացել են գրողներ ինչպիսիք են Պերճ Զեյթունցյանը, Լյուդվիգ Դուրյանը, Սամվել Խալաթյանը, Կլարա Թերզյանը, Խաչիկ Մանուկյանը, Ներսես Աթաբեկյանը և շատ ու շատ անվանի ու տաղանդավոր մարդիկ: Վստահ եմ թվարկածներիցս շատերին նույնպես չեք ճանաչի: Մրցանակը ներառում է նաև դրամական պարգև, այսինքն հանձնաժողովի նպատակն է պարգևատրել և խթանել բարձրարժեք գրականության տարածմանը մեր երկրում:
      Հարգելի Մանե, ինձնից խորհուրդ ձեզ` եթե թեմայից անտեղյակ եք այսպիսի<> մեկնաբանություններ մի արեք և չեք հայտնվի նման անհարմար դրության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031