Պավել Սաֆարյան (ֆինանսների փոխնախարար)
– Այնուհանդերձ, պարոն Սաֆարյան, չե՞ք կրճատելու «պադավատները»։
– Հանգստացիր՝ թուլացիր, էդ հարցը կքննարկվի, անպայման։ Բյուջեն դեռ չի քվեարկվել, կնայենք-կտեսնենք։
– Ինչո՛ւ սպասել, կարող էիք շատ արագ անել այդ գործը։
Կարդացեք նաև
– Ես «պադավատ» կրճատող չեմ. վերջին «ինստանցիան» չեմ, որոշումներ ընդունողներն այլք են, կարդացեք կառավարության մասին օրենքը և կտեսենք։
– Ախր բանն այն է, պարոն Սաֆարյան, որ էնտեղ էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն էս վերջերս ասաց, թե Հայաստանում կոռուպցիոն վիճակը «մխիթարական» չէ՝ հե՜չ հավասար դաշտ չկա՝ «սարն ամենքինը չէ հավասար», բոլորի համար, մանավանդ դրսի ներդրողների։
– Ես կոռուպցիայի հարցերով չեմ զբաղվում, և իմ պրոֆեսիոնալ պարտականությունների մեջ չի մտնում։
– Եվ կոռումպացված չեք։
– Այո։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում