Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական դատավարության մասնակիցը հայտնել է, որ ոստիկանության ծառայողն անցել է պաշտոնեական լիազորությունները

Դեկտեմբեր 01,2015 11:54

Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն և Զվիադի Թ.-ն: Վերջիններիս անձնական խուզարկությամբ՝ Գոդերձի Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 6.1 գրամ քաշով, Էդուարդ Գ.-ի տաբատի գրպանից` 5.35 գրամ քաշով, իսկ Զվիադի Թ.-ի տաբատի գրպանից՝ 5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը Վրաստանի Հանրապետության հիշյալ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրել գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու համար, և վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այնուհետև հիշյալ քրեական գործով մեղադրյալ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի  Էդուարդ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կատարված իր անձնական խուզարկության ընթացքում անծանոթ ոստիկանն իր տաբատի գրպանի մեջ է գցել պոլիէթիլենով փաթեթավորված նյութ և անմիջապես հանելով՝ հայտարարել է, թե այն, իբր, իր տաբատի գրպանից է գտել, սակայն իրականում տվյալ նյութն իր մոտ չի եղել ու իրեն չի պատկանում:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031