Նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, թե ՀԱԿ հանձնաժողովի անդամին կաշառելու փորձ է արվել։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ ՀԱԿ-ի չկաշառվող ներկայացուցիչը եղել է թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի անդամ Վարդան Հարությունյանը (լուսանկարում)։
Իսկ ո՞վ է եղել նրան կաշառելու փորձ արած անձը։ «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ Վարդան Հարությունյանից, սակայն նա հրաժարվեց խոսել՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը. «Կխոսեմ այն ժամանակ, երբ կավարտվի նախաքննությունը, իսկ հիմա չեմ պատրաստվում նախաքննական գաղտնիքը ասել»։
Իսկ թե ինչու է կոնկրետ անձի անունը նախաքննական գաղտնիք համարվում, դժվար է պատկերացնել։ Փաստն այն է, որ թիվ 9 ընտրատարածքը սպասարկում է Կենտրոն վարչական շրջանը, որը, ինչպես բոլոր ընտրություններում, այնպես էլ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի օրը, փաստացի ղեկավարվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից։
Բանն այն է, որ Կենտրոն վարչական շրջանից ընտրված պատգամավորը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ Արա Սադոյանը։ Ասել է թե՝ չի բացառվում, որ ՀԱԿ անդամին կաշառող անձը եղել է հենց վերոնշյալ մարդկանցից մեկի մտերիմը, ինչը իրավիճակն ավելի է բարդացնում։ Առավել եւս, որ, ըստ Լեւոն Զուրաբյանի, կաշառելու փորձ արածը եղել է ինքնակառավարման մարմնի աշխատակիցը, այսինքն՝ Արա Սադոյանի ենթական:
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում