Այո եւ ոչ-ի ներկայացուցիչները մոռացել էին Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերը, քանի որ քարոզարշավի ընթացքում որեւէ անգամ Դուք-ով չդիմեցին քաղաքացիներին, ավելին՝ ինչքան հնարավոր է՝ փորձում էին խոսել փողոցային բառապաշարով՝ քարոզչությունը հասցնելով կենցաղային մակարդակի։
Մեջբերենք մի քանի նման օրինակներ։ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, դիմելով մի տարեց մարդու, ասում է. «Լսի, դու յոթ ամսական ես ծնվել», կամ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը քաղաքացիներից մեկին դիմելով՝ վրդովված նշում է. «Հլը անցի էն կողմ, մի՛ խանգարի»։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իրեն հարց տվող բնակչին ասում է. «Ովա քեզ սովորեցրել, որ գաս, ինձ էս հարցը տաս»։
Եթե սա է մեր քաղաքական դաշտի նոր մշակույթը, ավելի լավ է՝ մնանք հին մշակույթի կրողներ, որտեղ չեն լինի նման պսեվդոբանավեճեր եւ քաղաքացիների հետ շփման ցածրամակարդակ դրսեւորումներ։
Եվ դժվար չէ կռահել, որ այո-ի եւ ոչ-ի ռեալիթի շոուի մասնակիցների մեծ մասը պետական աշխատողներ էին, որոնք լրացնելով բեմականացման մի մասը՝ ստիպողաբար եկել, կանգնել էին այնտեղ՝ դիմանալով եղանակային ցուրտ պայմաններին:
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում