ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատին» չի հաջողվելու երկրում անկայունության մտցնել։ «Բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը»,- ասաց Բաղդասարյանը։
– Պարոն Բաղդասարյան, Սեֆիլյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ի հանրահավաքից հետո չեն վերադառնալու տուն՝ մինչեւ թալանչի ռեժիմին չհեռացնեն, դուք ի՞նչ եք անելու:
– Դատարկություն, իրենք եթե ուզում են, կարող են իրենց ուժերը փորձել խորհրդարանական ընտրություններում, իրենց «ոչ»-ի ճակատը հզորացնել, հանրությանը ինչ-որ ձեւով ապացուցել, որ իրենց հետ կան կանգնած մարդիկ, իրենց ուժերը համալրել եւ գնալ ընտրությունների։ Գործող իշխանություններին հեռացնելու ամենալավ տարբերակը 2017-ի ԱԺ ընտրությունները կլինեն։
Իսկ այն, ինչ անում են նրանք հիմա, դա պարզապես անճարության ցուցանիշ է, նրանց արածը խոսում է այն մասին, որ մարդիկ անճար են եւ ի վիճակի չեն սահմանադրական ճանապարհով գնալ, ցանկանում են անկարգություններ, այսինքն, երկրին անկայունություն են ցանկանում, որը իրենց չի հաջողվի, բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը, մեր երկրի ապագա զարգացումը։
Կարդացեք նաև
Նրանք պարզապես վրեժխնդիր մարդիկ են եւ չգիտես ինչ անձնական վիրավորվածություն ունեն, վրեժ են ցանկանում լուծել սեփական ժողովրդից:
– Եթե իրենք նստեն Ազատության հրապարակում ու օրերով…
– Թող նստեն, ինչքան ուզում են, թող նստեն։
– Թողնելու եք, որ օրերով նստե՞ն։
– Թող նստեն, բա իհարկե, ի՞նչ է պատահել։ Մի տասը հոգի կնստեն, ամեն 10 հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞, չեմ հասկանում, կամ 100 հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞։ Դա ի՞նչ մոտեցում է։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ուզում եք ևս երկու տարի էլ ուտել: