Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է և կարող էր անել հանցախմբի անդամ Հ1-ի աշխատակիցը. 1in.am

Դեկտեմբեր 01,2015 11:19

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 25-ին կալանավորված և ահաբեկչություն կազմակերպելու նպատակ ունենալու մեջ կասկածվող խմբի անդամներից Արման Հայրապետյանը աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, որպես եթերի ապահովման ծառայության արբանյակային հեռարձակման թողարկիչ: Սա նշանակում է, որ Արման Հայրապետյանը հնարավորություն է ունեցել, ցանկացած ժամանակ եթեր հեռարձակել ցանկացած նյութ, որը նա կարող էր իր հետ բերել իր աշխատավայր: Խումբը կարող էր նախապես ինչ-որ ելույթներ, հայտարարություններ կամ կոչեր պարունակող սկավառակ պատրաստել, որը Հանրայինի աշխատակիցը կարող էր եթեր հեռարձակել: Թե ինչպիսին կարող էին լինել դրա հետևանքները՝ դժվար չէ գլխի ընկնել:

Այն, որ Հանրային հեռուստաընկերությունում վերահսկողությունը եղել է չափազանց թույլ կամ ընդհանրապես չի եղել, վկայում է նաև մեր ունեցած այն տեղեկությունը, որ կալանավորումից առաջ Արման Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հեռուստաընկերության տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով, և խմբի կալանավորումից որոշ ժամանակ առաջ իր հետ աշխատավայր է տարել խմբի անդամներից Նելլի Մինասյանին: Եթե Արմանը կարողացել է Հանրայինի տարածք տանել Նելլի Մինասյանին, ով Հանրային հեռուստաընկերության աշխատակից չի եղել, ապա նույն հաջողությամբ կարող էր տանել ցանկացած մարդու:

Ահաբեկչությունը լինում է ոչ միայն զինված, այլ նաև տեղեկատվական: Եվ տեղեկատվական ահաբեկչությունը իր չափերով և վտանգավորությամբ կարող է բազմակի անգամ վտանգավոր լինել զինված ահաբեկչությունից: Երբ որևէ երկիր ենթարկվում է ահաբեկչության, տեղեկատվության միջոցները ծառայում են միջոց հանրությանը հանգստացնելու և իրավիճակը կառավարելու համար: Իսկ այս դեպքում Հայաստանը կարող էր ենթարկվել միանգամից և՛ զինված, և՛ տեղեկատվական ահաբեկչության: Ահաբեկչության մեջ մեղադրվողները հոգացել էին ինչպես զենքի անհրաժեշտ քանակություն հավաքելու, այնպես էլ մասսայական լրատվության միջոցները իրենց համար հասանելի դարձնելու համար:

 

 Նարեկ Բաբայան

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031