Բեյրութից որոշ տեղեկություններ ստացանք խմբի գլխավոր անդամ եւ, ինչպես ԱԱԾ-ն է ներկայացնում, պարագլուխ Արթուր Վարդանյանի մասին։ Զրուցեցինք լուսանկարիչ եւ լրագրող Համո Մոսկոֆյանի հետ, որը ճանաչում էր Արթուր Վարդանյանին։ Նա ասաց, որ վերջինս գումարներ էր հավաքում սփյուռքահայերից եւ մասնավորապես իրեն խնդրել էր ծանոթացնել հայկական սփյուռքի երեւելի գործիչների հետ։
«Ես նրա հետ հաց եմ կիսել,- հարցմանն ի պատասխան գրեց Համո Մոսկոֆյանը,- հավատում էի, որ նա հայրենասեր տղա է, հերոսի որդի, «Հայոց վահանի» մասին էլ մի տարի առաջ հոդված էի գրել։ Հետո տեսա, որ այս մարդը կրիմինալ ավանտյուրիստ է, ինձ էլ սպառնաց, որ սպանելու է, եթե նրա կազմակերպության համար իմ պատվական ընկերներից ու նշանավոր դեմքերից փող չհավաքեմ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում