Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսին «կդատեն». ԱԺ էթիկայի հանձնաժողովը «հանցակազմ» է գտել պատգամավորի հայտարարության մեջ

Դեկտեմբեր 01,2015 10:39

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր հրապարակելու է իր որոշումը`ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարքագծի վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության պատգամավորը, հիշենենք, հայտարարել էր, որ «կգլխատի եւ կբռնաբարի» բոլոր նրանց, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի հասցեին ոչ վայել հայտարարություններ կանեն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի տնօրեն, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ դիմել էր  ԱԺ էթիկայի հանձնաժողով`պարզելու համար արդյոք պատգամավորի կողմից նման հայտարարությունները համարժեք են հանձնաժողովի պատկերացումներին:

Արթուր Սաքունցը պատգամավորի սույն հայտարարությունները վիճարկել էր նաեւ դատական կարգով: ՀՀ դատական ատյանները պատգամավորի հայտարարության մեջ հանցակազմ չգտան:

Aravot.am-ի տեղեկություններով, ԱԺ էթիկայի հանձնաժողովը, սակայն, պատգամավորի հանդեպ այդքան բարեհաճ չի գտնվի, որքան դատական ատյանները: Հանձնաժողովի որոշմամբ`Առաքել Մովսիսյանն իր այդ հայտարարությամբ խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքը: Թե հատկապես ո՞ր կետով`մեզ չհաջողվեց պարզել: Դա պարզ կդառնա հանձնաժողովի որոշումը հրապարակելուց հետո:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշումները որեւէ գործնական, իրավական պատասխանատվություն չեն ենթադրում: Դրանք հասարակական պարսավանքի ոլորտից են, որից պատգամավորը պիտի հետեւություն անի: Հանձնաժողովի որոշումը ընդամենը կհրապարակվի ԱԺ լիագումար նիստում: Դատելով Առաքել Մովսիսյանի գործունեությունից`նա դժվար թե համապատասխան հետեւություններ անի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031