Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլից տեսադաշտում էին, ապրիլից էլ թող ձերբակալեին». Ազատամարտիկը ահաբեկիչ որակված կալանավորների մասին

Նոյեմբեր 30,2015 23:05

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի համար հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու ու իրացնելու կասկածանքով կալանավորվածները բեմականացման զոհեր են:

«Ձերբակալություններն ակնհայտ ցույց են տալիս, որ շինծու է, չգիտեմ սրա եզրափակումն ինչպես կարտահայտվի հետագայում, բայց պարզ երեւում է, որ շինծու բաներ են: Կալանավորված ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի հետ կապ չունեմ, որ կարողանամ հստակ պատասխանել, ինչ, ոնց: Բայց այս գործընթացում շատ հարցականներ կան:

Էդքան ռազմամթերք ինչպես են ձեռք բերել, տեղեկատվությունն այնքան սուղ է, եղած տեղեկատվությունը դիտարկելով՝ տեսնում ենք՝ բեմականացված բան է: Հենց նո՞ր հայտնաբերվեց այդ հանցախումբը, ասում են՝ ապրիլից տեսադաշտում են եղել ու ինչու ԱԱԾ-ն հենց նոր բացահայտվեց, անպայման դեկտեմբերի մեկի կամ վեցի նախօրեի՞ն մարդկանց սարսափի մեջ պահելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար ձերբակալեին: Ապրիլից տեսադաշտում էին, ապրիլից էլ թող ձերբակալեին: Էդքան զենքը կամաց-կամաց հավաքվել է, բա կանխեիք վաճառքը հենց սկզբից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Միայն կարելի է ենթադրել որ ինչպես տարիներ առաջ Հոկտեմբէր 27 ին, հիմա էլ ուղղորդողը նույն մարդն է, իսկ զենքէրի աղբյուրը հենց ԱԱԾ ն է…

  2. ԱՐՄԵՆ says:

    Պարոն Գագիկ, կարծեմ ռազմադաշտում կա հրամանատար ու զինվորներ, որոնք կատարում են հրամաններ ու չեն պահանջում բոլոր հրամանների պարզաբանում ու մեկնաբանում:
    Հիմա դուք կասկածներ ունեք, բայց Ձեր կասկածները հիմնավորել, որ թող ապրիլին
    ձերբակալեին կամ այսպես չանեին այնպես անեին, իրականում լուրջ չի չէ:
    Խնդրում եմ մի արեք կամ ասեք բաներ, որոնք Ձեր իրավունքներից սահմաներում չի տեղվորվում,
    դրանից մեր հարգանքն է պակասում …..
    Չեմ կարող հավատալ, որ իզուր տեղը մարդկանց վրա զենք ու զինամթերք են բարդել, դա Հայաստանում չի կարող լինել հաստատ: Մեզնից ոչ ոք այնքան վախկոտ չէ, որ դրանից
    վախենա: Ընդիմադիր լինելը, դեռ հիմք չէ, որ խցկվենք ԱԱԾ – ի խոհանոցը, դա ծիծաղելի է վերջապես:

    հարգանքներով՝ Արմեն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30