Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 30-ին երթ էր անում: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հրմշտոցից հետո ցուցարարները գնացին Ազգային ժողով:
Սակայն, Ազգային ժողովի ընդունարան կարողացան մտնել ընդամենը մի քանի ցուցարար եւ մեկ օպերատոր, ոստիկանները մնացածին թույլ չտվեցին ներս մտնել: Շուտով ոստիկանները ներսում գտնվողներին դուրս հանեցին:
Ցուցարարները շուտով կրկին ցանկացան անցնել դիմացի մայթ, կրկին հրմշտոց սկսվեց: Բերման ենթարկվեցին «Կարմիր քարտ» նախաձեռնության երկու անդամները՝ Վաչազդատ Բարսեղյանը եւ Սեւակ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին «Կարմիր քարտ» նախաձեռնությունը նամակներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական: Նրանք պահանջում են շաքարավազի, ալյուրի, բենզինի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները նվազեցնել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ