Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որոշում են զենք-զինամթերք հավաքել ու որոշ խնդիրներ լուծել, դա չի նշանակում, որ իշխանությունից դժգոհ են»

Նոյեմբեր 30,2015 20:50

Նորք Մարաշ թաղամասի առանձնատներից մեկում ԱԱԾ-ի կողմից  բացահայտված  հանցավոր խմբի մասին եւ ԱԱԾ-ի գործողությունները որոշ քաղաքական ուժեր որպես «շոու» բնութագրեցին: Այսօր էլ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգողներից Ժիրայր Սեֆիլյանն այդ բացահայտման մասին ասել է . «Այդ «մասկի շոուով» իշխանությունը նպատակ ունի ժողովրդին վախեցնելու: Ձերբակալվածների մեծ մասը ազգի նվիրյալներ են»:

Հանրության շրջանում էլ կարծիքներ կան, որ այս ամենը իշխանության կազմակերպածն է:

Այս առնչությամբ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ որոշ լրատվամիջոցներ փորձեցին օգտագործել տարբեր տերմիններ, բայց պաշտոնական հաղորդագրությունը վերաբերում է զինված խմբի վնասազերծմանը, հանցագործության կանխմանը եւ որոշակի թվով զենք-զինամթերք առգրավելուն,

կանխելուն հրեշավոր հանցագործությունը. «Տարբեր ԶԼՄ-ներ տարբեր մոտիվացիաներ ու ենթադրություններ արեցին, քաղաքական ուժերի, գործիչների գնահատականները չուշացան: Մի մասը սկսեցին դրա մեջ ինչ-որ բաներ փնտրել, մյուսները՝ ոչ: Փաստն այն է, որ կար զենք-զինամթերք, եւ այդ մարդիկ գտնվել են այնտեղ: Այդ «մասկի շոուն» կազմակերպելու համար նրանք առնվազն պետք է իմանային, որ գնում են այնտեղ, եւ քրեական օրենսգրքով 5-8 տարի պատիժ են կրելու:

«Մասկի շոուն» ո՞րն է, եթե գնում են ու վնասազերծում են, եւ իրականությունն  այնպիսին է, որ քարտերն այնպես համադրվեն, որ հանկարծ չգտնվեն տարբեր «մասկի շոուի» ներկայացուցիչներ, որ չուզենան այդ ձեւ մեկնաբանեն եւ բնութագրեն, դրա համար նաեւ տեսաձայնագրվում է եւ փաստեր են հավաքվում, թե ինչպես եղավ, որ հետագայում չասեն՝ էդ զենքը բերեցիք դրեցիք, մեզ էլ՝ բռնեցիք: Դրա համար այդ ամբողջ ընթացքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան փորձել են իրականացնել, որ հետագայում դատավարական խնդիրներ չառաջանան: Եւ որպեսզի հանրության մեջ տեղեկատվությունն ամբողջական լինի, որոշ կադրեր, փաստեր հրապարակել են»:

Ինչ վերաբերում է, այն հայտարարությանը, որ այդ գործողությունները ժողովրդին վախեցնելու համար էր, Սահակյանն ասաց, որ հիմա ամեն ինչ հրապարակային է, եւ այնպիսի ժամանակաշրջան, որ գաղտնի դատավարություն, գաղտնի բանտ նստեցնել ու հետո բաց թողնել եւ այլն, չկան. «Միշտ կգտնվի մեկը, որ կասի՝ ես ուզում եմ որպես Հ/կ, կամ իրավապաշտպան, մարդու իրավունքների պաշտպան, գնալ, տեսնել այդ մարդու իրավունքները ազատազրկման վայրում պաշտպանվո՞ւմ են, թեկուզ այս պատրվակով: Այսինքն, քրեադատավարությունը գնալու է, դրա արդյունքում պատժի են ենթարկվելու այդ իշխանության ներկայացուցիչները, ու եթե այդ իշխանության ներկայացուցիչները պատրաստ են հանուն այդ նկարահանումների գնան տարիներով ազատությունից զրկվեն, ես բան չունեմ ասելու, գնահատական չունեմ տալու»:

Սահակյանի խոսքերով՝ իսկ եթե խմբի կողմից ծրագրվածը չկանխվեր, ասելու էին՝ «մեր իրավապահները տեղում չեն», «սա էլ մեր ապահով Հայաստանը եւ այլն»:

Մեր այն հարցին՝ ինչո՞ւ են շատերն այդ գործողությունը «շուո» համարում, գուցե՝ անվստահությո՞ւնն է իշխանության նկատմամբ, եւ ինչո՞ւ էր խումբը որոշել, ինչպես ԱԱԾ-ն էր ասել՝ հրեշավոր արարք իրականացնել պետական ապարատի, իշխանության որոշ ճյուղերի նկատմամբ, արդյոք դա իշխանությունից դժգոհ լինելու պատճառով չէ, պարոն Սահակյանն ասաց. «Հանցագործություն կատարողները, անկախ բնույթից, ինչ համար հարցն անհասկանալի է, տարօրինակ, բայց խնդիրն այն է, որ եթե մարդը որոշում է հանցագործություն կատարել, ապա իշխանությունից  դժգո՞հ է, եթե որոշում է զենք-զինամթերք հավաքել ու որոշ խնդիրներ լուծել, դա չի նշանակում, որ իշխանությունից դժգոհ են: Շարժառիթը, նպատակը կարող էր տարբեր լիներ: Որպեսզի չստեղծագործենք, չփիլիսոփայենք, ապա պիտի սպասենք քննության ավարտին, որը կտա ամբողջական գնահատական՝ շարժառիթի, նպատակի, հետագա քայլերի մասին: Այն ժամանակ էլ կգնահատենք, եթե քաղաքական է, ապա փորձենք դրա շարժառիթը գտնել, եթե խնդիրը վերժխնդրությունն է՝այլ ձեւ կարելի է մեկնաբանել: Սպասենք քննության ավարտին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30