Ինչպես հայտնի է, «Կարմիր քարտ» նախաձեռնությունը նոյեմբերի 23-ին նամակներ էր ուղղել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, նախագահական եւ նրանց մեկ շաբաթ ժամանակ էին տվել: Նոյեմբերի 30-ին՝ 1 շաբաթ անց, նրանք գնացին իրենց նամակների պատասխանների հետեւից:
Հիշեցնենք՝ «Կարմիր քարտ» նախաձեռնությունը պահանջում է շաքարավազի, բենզինի, գազի, ալյուրի սակագների նվազեցում:
Նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, նախագահական չհասած՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին, նրանք ցանկություն հայտնեցին անցնել մայթը՝ դեպի նախագահական, սակայն ոստիկանությունը թույլ չտեւեց: Ցուցարարները ցանկացան անցնել մայթը սկսվեց հրմշտոց:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ