Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայից ներկրվող մրգերը եւ բանջարեղենը կփոխարինի հայկականով եւ վրացականով. Sputnik

Նոյեմբեր 30,2015 19:40

Թուրքիայից մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան կարգվելի, սակայն սահամանափակումներն ուժի մեջ կմտնեն մի քանի շաբաթից: Այս հայտարարությունն, ըստ «Sputnik Узбекистан»,-ի, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո արել է ՌԴ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Արկադի Դվորկովիչը:

Նա նշել է, որ ռուսները մրգերի եւ բանջարեղենի պակաս չեն զգալու: Ռուսաստանն այդ ապրանքատեսակներից մեծ կախվածություն չունի, քանի որ ավելացրել է դրանց աճեցման ծավալները Հյուսիսային Կովկասում, Կուբանում, Ստավրոպոլում, Ռոստովում եւ Վոլգոգրադում:

«Ռոսսելխոնադզորի» պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեյենկոն էլ հայտարարել է. «Մրգերի եւ բանջարեղենի մասին այդ նորությունը, հստակորեն, ուրախացրել է մեր հարեւաններին՝ հարավկովկասյան երկրներին, Հայաստանին, Վրաստանը եւ Ադրբեջանը շատ դրական են ընդունել այդ նորությունը, իսկ Իրանը պատրաստ է ավելացնել իր մթերքների  արտահանման ծավալները, որոնք, ի դեպ, իսկապես շատ լավ որակի են»։

Ալեքսեյենկոն նաեւ ասել է, որ Հայաստանն արդեն հիմա պատրաստ է լրացնել այդ բացը եւ ավելացնել բանջարեղենի ու մրգերի աճեցումը եւ արտահանել ռուսական շուկա:

Կայքը հիշեցրել է, որ այսօր պատրաստվել է Ռուսաստանի կառավարության բանաձեւը Թուրքիայի դեմ իրականացվելիք քայլերի մասին: Փաստաթուղթը դեռ չի ստորագրվել, սակայն հայտնի է դարձել, որ արգելվելու են բանջարեղենի եւ մրգերի ներմուծումը Թուրքիայից եւ չեղյալ են համարվել չարտերային չվերթները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30