Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ եթե ամսի 1-ից 6-ը անհնազանդության կոչերը չլինեին, ԱԱԾ-ն չիմանար, որ 3 օր հետո կարող էր ինչ-որ կոնկրետ գործողություն լիներ»

Նոյեմբեր 30,2015 19:33

«Եթե որեւէ մեկը ազգային անվտանգության գործողությունների հետ ունի անհամաձայնություն,  ապա ինքը պետք է հստակ ասի, թե ինչու, այլապես ինձ համար շատ տարօրինակ է, որ քաղաքական որոշ ուժերը, որոնք ասում են, որ որեւէ կապ չունեն այդ խմբի հետ, թե նախօրոք իրենց ապահովագրում են, նույնիսկ վախ են արտահայտում, որ կարող են իրենց հետ կապեն, որը չեմ կարողանում հասկանալ, ինչի՞ց ելնելով հանկարծ սկսում են ասել՝ ԱԱԾ-ն այսինչ, այսինչ բաները սխալ է արել, սա շոու է եւ այլն: Ինչի՞ց ելնելով են իրենք դա ասում: Եթե իրենք չեն կարող փաստարկել, ապա առնվազն տարօրինակ էր իրենց պահվածքը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 25-ին  ԱԱԾ-ի կողմից բացահայտված հանցավոր խմբի շուրջ այն հայտարարություններին, իրենք կապ չունեն խմբի հետ, եւ նրանց ազգի նվիրյալներ անվանելուն:

Իսագուլյանի խոսքերով՝  «Կարող  լինել 2 փաստարկ, կամ, իսկապես, կան  ինչ-որ կապեր եւ իրենք շատ մեծ մտավախություն ունեն, որ վերջիվերջո այդ խնդիրը կբացահայտվի, կամ ուղղակի ապրիորի ուզում են ուղղակի անվստահություն սերմանել ԱԱԾ-ի նկատմամբ, որը չի կարող հայրենիքի նվիրյալ, հայրենիք սիրողի կերպար լինել: Երկու դեպքում էլ անհասկանալի է քաղաքական գործիչների, կուսակցությունների դիրքորոշումը»:

Aravot.am-ի այն դիտարկումներին, թե ինչո՞ւ հասունացավ այդ երեւույթը, խմբի երիտասարդներից ոմանց շրջապատը դրական է բնութագրել,  եւ ի վերջո, ինչպես հաճախ հնչում է՝ ինչո՞ւ հանրաքվեից եւ դեկտեմբերի 1-ի հանրահավաքից օրեր առաջ բացահայտվեց, Իսագուլյանն ասաց. «Ելնելով անմեղության կանխավարկածից, որեւէ մեկին մեղադրելու անհրաժեշտություն չկա, եւ այն ինչ ասել է ԱԱԾ-ի քննչական վարչությունը, ապա չեմ կարծում, որ իրենք չունեն համապատասխան ինֆորմացիա, կամ նախնական տեղեկություններ, որ նախապատրաստվում էր նման բան, կամ 100 տոկոսով կիրականացնեին: Եթե որեւէ մեկը կասկածում է, կամ ինքն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ԱԱԾ-ն, այդ դեպքում թող հրապարակի իր իմացածը:  ԱԱԾ-ի գործողությունները տեղավորվում են օրենքի շրջանակներում»:

ԱԱԾ-ն հայտարարել էր, որ խմբի ծրագրած գործողություններն իրենց ցինիզմով նախադեպը չեն ունեցել, եւ ծրագրել էին հրեշավոր արարքներ պաշտոնյանների, պետական մարմինների, իշխանության առանձին ճյուղերի նկատմամբ: Ինչի՞ց դրդված են մարդիկ նման բաներ ծրագրել, մեր այս հարցին Իսագուլյանն ասաց. «Որեւէ մեկը չի թաքցնում, որ Հայաստանում կան տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ այլ խնդիրներ: Բացարձակ չեմ ուզում զուգահեռներ անցկացնել որեւէ այլ կարգի խնդիրների հետ, բայց, ցավոք, իրականության մեջ հանցախմբերի մեջ միշտ ներգրավվում են երիտասարդներ, հայ իրականության համար անընդունելի՝ երիտասարդ աղջիկների, որովհետեւ իրենք շատ արագ տրվում են գաղափարական տարբեր հոսանքներին , շատ հեշտ է նրանց հետ աշխատել՝ մի քիչ էլ ռոմանտիկա:  Այս ամենը առկա է:

Չեմ ուզում կապել, բայց ասեմ՝ Իսլամական պետության գրոհայիների մեծ մասը մինչեւ 25 տարեկան երիտասարդներ են, կան  աղջիկներ, այդ երիտասարդները գնում են ինքնասպանության, սա այն տարիքն է նրանց համար, որ մի տեսակ ռոմանտիկա է: Բայց շատ ավելի կարեւոր է, թե ովքե՞ր են նրանց ներգրավել դրա մեջ: Չի բացառվում,  որ նրանց մեջ հայրենասեր մարդիկ են,վաղը մեր հայրենիքին օգուտ տվող մարդիկ կարող են լինել: Չի բացառվում շատերը հետագայում ազատ արձակվեն, կամ հայտնվեն նոր կերպարներում, ծանր մեղք ունեն: Պետք է քաղաքական հայտարարություններն ու քայլերը չխառնել այդ գործողությունների հետ, թույլ տալ համապատասխան ծառայությունները հստակ կատարեն իրենց աշխատանքը»:

Իսագուլյանի համար, ինչպես ինքն ասաց, շատ տարօրինակ է, որ քաղաքական ուժերն արդեն իսկ հայտարարություններ են անում, որոնք ամենեւին տեղին չեն, քանի որ ԱԱԾ-ն չէր օգտագործել ահաբեկչություն բառ, չէր նշել, որ քաղաքական որեւէ ուժի հետ կապ ունի խումբը, բայց չգիտես՝ ինչու, որոշ լրատվամիջոցներով նման բաներ հայտարարվեցին. «Քննությունը կպարզաբանի: Սա պետք չէ կապել ամսի 6-ի հանրաքվեի հետ, ուրիշ բան կարող եմ ասել՝ չի բացառվում, որ եթե ամսի 1-ից մինչեւ ամսի  6-ը անհնազանդության կոչերը չլինեին, ԱԱԾ-ն չիմանար, որ 3 օր հետո կարող էր ինչ-որ կոնկրետ գործողություն լիներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30