Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնում է, որ «ուշադիր հետևում է քաղաքական սպանությունների և այլ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող 21 անձանց ձերբակալությանը»:
«Ներկայումս մենք չգիտենք, թե արդյոք այս ձերբակալությունները որևէ սպառնալիք ներկայացնում էին Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Մեղադրանքներն, այնուամենայնիվ, լուրջ են, և Միացյալ Նահանգները հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները»,- դեսպանատնից փոխանցեցին «Ազատությանը»։
ԱՄՆ-ի դեսպանատունը նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին քննության զարգացումների և ներքին անվտանգության միջոցների հետ կապված ցանկացած փոփոխության մասին տրամադրել հնարավորինս թափանցիկ տեղեկատվություն և հասարակության շրջանում ապահովել հանգստության ու մասնակցության մթնոլորտ՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի նախաշեմին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում