«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամները Արզականում են, որտեղ հանդիպում ունեցան տեղի բնակիչների հետ: Քննարկման ժամանակ մի տղամարդ դիմեց կողմերին՝ խնդրելով վերջապես բացատրել, թե ինչ ասել է կայուն խորհրդարանական մեծամասնություն:
«Ասում են, թե դա տանելու է միակուսակցության: Ցանկալի կլիներ, որ վերջնական մեկ ճիշտ պատասխան լիներ»,-ասաց քաղաքացին:
Հարցին առաջինը պատասխանեց «Այո» ճակատից Արծվիկ Մինասյանը. «Աշխարհի ցանկացած խորհրդարանում անհրաժեշտ է կայուն մեծամասնություն, որպեսզի
կառավարությունը ձեւավորվի եւ սկսի կայուն գործել, ոչ թե անընդհատ փոփոխվի: Եթե ընտրությունների արդյունքում որեւէ ուժ հավաքում է ձայների 50 տոկոսից ավելին, դառնում է մեծամասնություն, իսկ մյուս կուսակցությունները կարող են կոալիցիա կազմել»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ մեծամասնությունը 54 տոկոսից ավելի ձայն չի ունենա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ