Նոր Մարաշի 9-րդ փողոցի տունը, որը նոյեմբերի 25-ին զինված խմբի վնասազերծման ժամանակվնասվել էր, վերանորոգվում է ոստիկանության կողմից։ Տանտիրուհու քույրը՝ Գայանե Հախվերդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տան վերանորոգման հարցում ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ շատ արագ արձագանքել է և հենց այս պահին տանն աշխատող բանվոր կա:
«Շատ գոհ ենք ու շնորհակալ այդ արագ արձագանքի համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է կոմունալ ծառայությունների փոխհատուցմանը, ապա նա ասաց, որ փոխհատուցման համար պետք է դիմեն դատարան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում