Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 150-ամյակը նշելիս՝ թատրոնի անձնակազմից շատերն արժանացան կառավարական, մշակույթի նախարարի, Շիրակի մարզպետի ու քաղաքապետի պատվոգրերին:
Սակայն պատվոգրերից մեկն առանձնահատուկ էր իր բովանդակությամբ. թատրոնի անձնակազմի կողմից թատրոնի պատվավոր հանդիսատես ճանաչվեց Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը:
Պարզվում է 76-ամյա գինեկոլոգը, չնայած իր մասնագիտական մեծ ծանրաբեռնվածությանը՝ բաց չի թողնում եւ ոչ մի ներկայացում:
Նշենք, որ 2011 թվականին վաստակավոր բժիշկն արժանացել էր «Գյումրու երախտավոր» կոչմանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ