Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տարաների արտադրությամբ զբաղվող «Glass World Company» ընկերությունից տուժած աշխատակիցներն այսօր կրկին եկել էին կառավարության շենքի մոտ:
Գործարանը մեկ տարի շարունակ չի վճարել աշխատավարձերը, իսկ օգոստոսից դադարեցրել արտադրությունը: «Մենակ օդով ապրել չի լինում, հիվանդ մարդ ենք, ամեն օր խաբում են՝ այս շաբաթ կլինի , մյուս շաբաթ կլինի»,- ասում է Հայասեր Բաղդասարյանը:
Գործարանի տնօրինությունը, աշխատակիցների խոսքերով, իրենց խոստացել էր մինչեւ այս ամսվա վերջ բոլոր գումարները վճարել. «Ահագին գումար ունենք ստանալու, չենք կարողանում ստանալ: Գնում ես, ասում ես փող չկա, քեզանից հետո մի քանի հոգու տալիս է»,- ասում է Կամո Խոջոյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ